ԱԳՆ-ն 9 մեքենա կտրամադրի օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական մարմիններին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

16853801207896

ՀՀ արտաքին գործերի նախարարությանն ամրացված տրանսպորտային միջոցներից 9-ը կփոխանցվեն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններին: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում առկա հին և մաշված ավտոմեքենաների թարմացման գործընթացը, ինչպես նաև նախարարության հաշվեկշռում առկա կրճատվող մեքենաների ցանկում ընդգրկված նոր և տեխնիկապես լավ վիճակում գտնվող ավտոմեքենաները, նախարարությունը նախատեսում է տեղափոխել և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների տնօրինմանը հանձնել նախարարության հաշվեկշռում առկա 9 տրանսպորտային միջոցները:

--00—ՅՄ