Ղրղզստանը և Տաջիկստանը 23 տարվա բանակցություններից հետո համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

.

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժափարովը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը վիճելի տարածքների վերաբերյալ երկրների միջև շուրջ 23 տարվա բանակցություններից հետո Բիշքեկում ստորագրել են պետական ​​սահմանի մասին համաձայնագիր։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Փաստաթուղթը ստորագրվել է հանդիսավոր մթնոլորտում Ղրղզստանի «Յնտիմակ Օրդո» («Համախմբման կենտրոն») պետական ​​նստավայրում՝ Տաջիկստանի ղեկավարի Ղրղզստանի մայրաքաղաք պետական ​​այցի շրջանակում։ Բանակցությունների ավարտից հետո Ժապարովն ու Ռահմոնը նաև համատեղ հայտարարություն են ստորագրել։

--00--ԱՀ