4․3 մլն եվրո՝ Բելգիայում ՀՀ դեսպանության նոր շենքի համար․ «Հետք»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Screenshot_2

«Հետք»-ը գրում է․ «Բելգիայում ՀՀ դեսպանությունը ցանկանում է նոր շենք ձեռք բերել Rue d'Arlon 92 1040 Bruxelles հասցեում։ Նոր շենքը գտնվում է Բրյուսելի հեղինակավոր եվրոպական թաղամասում, որտեղ մի շարք այլ դեսպանություններ և ներկայացուցչություններ կան։ Ըստ գործադիրի, այն ունի նաև քաղաքական և խորհրդանշական  առավելություն։

Դեսպանության ներկայիս շենքը ձեռք է բերվել 2005 թվականին, չունի ավտոկայանատեղի։ Շենքի էլեկտրահաղորդակցության, կապի, ջեռուցման համակարգերի փոփոխություններն ու սպասարկումը, ըստ Արտգործնախարարության, բարդություններ են առաջացնում:

Բացի այդ, դեսպանության շենքը պետության հսկողության տակ է, որի հետևանքով շենքի ներսում և դրսում փոփոխություններ անելը սահմանափակված է։ Փոփոխությունների հնարավորության դեպքում էլ պահպանման ոչ ողջամիտ ծախսեր են առաջանում»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ