ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որի տունը խուզարկել են, ոստիկանական ուղեկցությամբ բերման է ենթարկվել դատարանի շենք, հաղորդում է CNN Türk-ը։
Իրավապահները Ստամբուլում լայնածավալ գործողություններ են սկսել, և ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին կալանավորելու հրաման է տրվել, հաղորդում է Sabah թերթը։
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը, ինչպես մեջբերում է CNN Türk-ը, ասել է, որ ինքը «մտադիր չէ տեղի տալ» կառավարության ճնշումներին։
--00—ՅՄ