ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կիևին ռազմական օգնության դադարեցումը կլինի Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների օրակարգում, սակայն այդ թեման հրապարակային չի քննարկվի։
Լրագրողների հետ զրույցում Պեսկովը պարզաբանել է, որ Կիևին ռազմական մատակարարումները շարունակելու թեման բարձրացվել է Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ նախագահների զրույցի ժամանակ։
«Դա, իհարկե, կլինի մեր և ամերիկացիների միջև հետագա շփումների օրակարգում: Բայց հաշվի առնելով, որ սա բավականին զգայուն թեմա է, հազիվ թե արժե այն հրապարակայնորեն քննարկել: Մենք առայժմ մտադիր չենք դա անել», - ավելացրել է նա:
--00—ՅՄ