ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության սկսվելուց ի վեր աշխարհաքաղաքական իրադրությունը և երկու երկրի սահմանները փոխվել են: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ բոլորը ստիպված կլինեն հաշվի նստել դրա հետ։
«Աշխարհաքաղաքական իրադրությանն արմատապես փոխվել է, փոխվել են և Ուկրաինայի, և Ռուսաստանի Դաշնության սահմանները։ Մենք ունենք չորս նոր սուբյեկտ, և դա չի կարելի հաշվի չառնել, սա նոր իրողություն է, որի հետ, անշուշտ, բոլորը ստիպված կլինեն հաշվի նստել»,- ասել է նա։
Այսպիսով Կրեմլի ներկայացուցիչը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մարտի 29-ի հայտարարությունը, թե Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ բանակցությունները կարող են սկսվել առանց 1991 թվականի սահմաններին վերադառնալու։
--00—ՅՄ