Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է մալուխի վնասման պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

11
Մարտի 22-ին՝ ժամը 09:00 դրությամբ, Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով։ Այս մասին հաղորդում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
 
«Հարգելի վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում երթևեկելիս լինել զգոն։», - հայտնում են դեպարտամենտից։
 
 
 --00—ԱՊ