ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
Մեր պայքարը անկասելի է, քանզի ճշմարտությունը մեզ հետ է։ Ես չեմ ուզում այդ հարբեցող ծաղրածուի անունը անընդհատ տալ, բայց ինքը և իր նմանները պետք է արագ ճամպրուկները կապեն, որովհետև իրենց դարաշրջանը անցել է։ Այս մասին, ՀՀ-ում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների առկայության դեմ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Մեր ժողովուրդը առաջնահերթ պետք է գնահատի մեր անվտանգության երաշխիքները, մնացած ամեն ինչը ածանցվում է անվտանգությանը։ Իսկ մենք հաստատ գիտենք, որ այդ երաշխիքների շնորհիվ էր, որ Թուրքիան 1992-1993 թվականներին, երբ փորձում էր Հայաստան մտնել, ՌԴ-ի ներկայությունը նրանց մկրտումները կասեցրեց»,- նշեց նա։
Ըստ փորձագետի այս իշխանությունը փորձում է աճուրդի հանել ամեն ինչ, նաև մեր երկիրը, բայց դա թույլ չեն տալու։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՀ