ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը կիսում է 1-5-րդ հորիզոնականները շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ խաղափուլից հետո: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Երեկ Գաբրիելը սև խաղաքարերով հաղթել է ֆրանսիացի գրոսմայստեր Պաուլ Վելտենին և այժմ 8 հնարավորից ունի 6.5 միավոր:
Առաջատարների շարքում է նաև գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, որը հաղթել է թուրք գրոսմայստեր Մուստաֆա Յըլմազին և այժմ ունի 6 միավոր:
Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Շանթ Սարգսյանը այսօր ոչ-ոքի արդյունքով ավարտել են իրենց խաղերը և այժմ ունեն 5.5 միավոր:
Առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ։
Հաջորդ խաղափուլը կմեկնարկի մարտի 24-ին, Հայաստանի ժամանակով 17:00-ին:
--00—ՅՄ