Յամալի գործով երեք մարդ է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

yama-l-750x375

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ (0:4) խաղում Մադրիդի «Ռեալի» որոշ երկրպագուներ ռասայական վիրավորանքներ էին հասցրել կատալոնական ակումբի իսպանացի հարձակվող Լամին Յամալի հասցեին։

Ոստիկանությունը լուրջ է վերաբերվել միջադեպին և այսօր՝ նոյեմբերի 23-ին հայտարարել է Մադրիդի «Ռեալի» երեք երկրպագուի ձերբակալման մասին։

Իսպանիայի ազգային ոստիկանությունը հայտարարել է այս ռասայական դրդապատճառներով հանցագործությունների կատարման մեջ կասկածվող երեք անձանց ձերբակալելու մասին։ Այժմ նրանք պատասխանատվության են ենթարկվելու։ Մադրիդի «Ռեալը» դեռ չի մեկնաբանել իրավիճակը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Վալենսիայի» որոշ երկրպագուներ ևս ձերբակալվել էին «սերուցքայինների» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հասցեին ռասիսիտական վիրավորանքնր հնչեցնելու համար։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ