ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
Մառնեուլիի շրջանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները քվեատուփի մեջ լցնելու համար ձերբակալվել է երկու անձ, նրանց սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում, հայտնում է publika.ge կայքը։
«Հետաքննությունը պարզել է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մառնեուլիի մունիցիպալիտետի Սադհուլի գյուղի թիվ 69 ընտրատեղամասում մեղադրյալը, խախտելով օրենքը, քվեաթերթիկներ է լցրել քվեատուփի մեջ»,- ասվում է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ