ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Ինչ իմանար Աշոտը, որ իրենից 30 տարի հետո Հայաստանում կլինեն Արցախը բեռ համարող ղեկավարներ։ Այս մասին այսօր ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի տուն-թանգարանի բացման ավարտին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ի՞նչ իմանար Աշոտը, որ իրենից 25-30 տարի հետո Հայաստանում կարող են լինել ղեկավարներ, ովքեր Արցախը բեռ կհամարեն, Շուշին կհամարեն դժբախտ ու դժգույն քաղաք ու կասկածի տակ կառնեն Ցեղասպանությունը», - իր խոսքում մասնավորապես նշեց Սերժ Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ