Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի համար սպառնալիք չի ներկայացնում․ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

ււ

Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի համար սպառնալիք չի ներկայացնում, չնայած Լոնդոնը ձգտում է ներկայացնել, թե կարծես մշտական վտանգի մեջ է։ Նման հայտարարություն է արել Միացյալ Թագավորությունում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը BBC-ի հետ զրույցում: 

Այսպես նա մեկնաբանել է բրիտանական The Sunday Times թերթի հոդվածն այն մասին, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները վախենում են Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի դիմակայության սրումից, որի ընթացքում ռուսական կողմը կարող է շարքից հանել Մեծ Բրիտանիան մայրցամաքային Եվրոպային կապող էներգատարները եւ խողովակաշարերը, որոնցով երկիրը գազ է ստանում Նորվեգիայից: 

Դիվանագետը հերքել է Բրիտանիայի համար սպառնալիքի հարցը՝ այն ամբողջովին հորինված անվանելով։
 

--00--ՍՊ