ԵՐԵՎԱՆ,ՄԱՅԻՍԻ 8, 24 News
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետևյալ պատկերը․
Ընդհանուր՝ 51 հաստատված դեպք, որից վերջին օրերին՝ 26 դեպք:
24 հոգի բուժվել է,
27 հոգի բուժում է ստանում, որից՝
19 հոգի՝ Քաջարանից,
5 հոգի՝ Գորիսից,
2 հոգի՝ Կապանից,
1 հոգի՝ Մեղրիից։
Մեղրիի հիվանդի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել էր դեռեւս ապրիլի 1-ին, նա ունի ուղեկցող հիվանդություններ և գտնվում է Երևանում՝ բժիշկների հսկողության տակ»: