ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
Իրանում կորոնավիրուսի մայիսի 14-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, վարակակիրների թիվն ավելացել է 1 808-ով՝ ընդհանուրը դառնալով 114 հազար 533:
Մահացածների թիվն ավելացել է 71-ով: Երկրում վարակի հետևանքով մահացել է 6 հազար 854 մարդ: 2 հազար 758 անձ ծանր վիճակում է:
Ապաքինվածների թիվն ավելացել է 1 111-ով՝ դառնալով 90 հազար 539: Մինչ այժմ թեստավորվել է 643 հազար 772 անձ: