ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
«Կամբոջայում բուժվել են կորոնավիրուսով վարակված բոլոր 122 հիվանդները», ասված է երկրի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ, փոխանցում է Reuters-ը: Երկրում մահվան դեպքեր չեն գրանցվել:
Նշվում է նաև, որ Կամբոջայում բուժվող 122 անձանցից միայն 54-ն են եղել երկրի քաղաքացիներ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ չնայած կորոնավիրուսով վարակվածների ապաքինմանը՝ երկրում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները շարունակում են ուժի մեջ մնալ:
Հիշեցնենք, որ աշխարհում կորոնավիրուսով բոլոր հիվանդներին ապաքինման մասին ավելի վաղ հայտարարել էր Գրենլանդիան։ Այնտեղ գրանցվել էր COVID-19-ի 11 դեպք։