ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News
«Ոչ մի անձնական բան չունենալով Արգիշտի Քյարամյանի նկատմամբ, մի գնահատական տամ այս նշանակմանը․ Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելն է հենց ազգային անվտանգության սպառնալիք»։ Այս մասին «Երկիր մեդիա» ՀԸ «Երկրի հարցը» հաղորդաշարին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Ըստ Վանեցյանի մարդը, ով չունի կառավարման, անվտանգության մարմիններում աշխատելու փորձ, տիրապետելու է շատ մեծ տեղեկատվության, պետք է արագ և օպերատիվ որոշումներ կայացնի տարբեր հարցերով։
«ԱԱԾ-ն միայն տնտեսական եւ կոռուպցիոն բնույթի հանցագործութունների դեմ պայքարը չէ։ Ծառայությունն ունի ավելի լուրջ խնդիրներ՝ հետախուզությունը, հակահետախուզությունը, դրա համար պետք է ունենալ մասնագիտական երկարամյա փորձ եւ հմտություններ»,- նշել է Արթուր Վանեցյանը։
Վանեցյանը հավելել է, որ ԱԱԾ-ն պետք է լինի քաղաքականությունից դուրս, եթե ԱԱԾ-ն սկսեց ծառայել օրվա իշխանությանը, մենք կունենանք լրջագույն խնդիրներ։
«Այսօր Հայաստանը չունի ԱԱԾ, այդ ծառայության տնօրենը, ինչպես եւ ոստիկանության եւ մյուս կառույցների ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։ Նա անմիջականորեն խառնվում է այդ մարմինների գործերին»,- ասել է Արթուր Վանեցյանը։
--0--ԱՀ