ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19 , 24News
Հայաստանը գառան վիճակում է հայտնվել, կերակրում են, որ թուրքերի ոտքերի առաջ մատաղ անեն։ Փաշինյանն ասում է՝ ազգային ինքնությունը տատիկի շոր է, պետք է գցենք մի կողմ, ի՞նչ ինքնություն, ի՞նչ հիշողություն, կարևորը՝ փորը կուշտ, փողը շատ լինի, երջանկությունը դա է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։
Անդրադառնալով ԱԺ-ում օրերս իրավապահ համակարգի ղեկավարների հետ կազմակերպված հանդիպմանը, Ղուկասյանը նկատեց, որ իր գնահատմամբ, հանրությունը գնում է դեպի կրիմինալ։
«Մեղավորը Փաշինյանն է, նա տարիներով փորձում է քանդել մեր արժեքային համակարգը` դարձնելով մեզ ուտող-խմող հասարակություն։ Հանցագործությունն աճում է այնտեղ, որտեղ պետության գաղափարական պլատֆորմը փլուզված է։ Ահազանգ էր նաև քննչական կոմիտեի նախագահի պահվածքը, Արգիշտի Քյարամյանը Նիկոլ Փաշինյանին ի՞նչ ծառայություն է մատուցել, որ այդքան ինքնավստահ է, նա ԱԺ-ում ՔՊ պատգամավորներին ասաց՝ այստեղ նստածներիցդ ոչ ոք ինձ նկատողություն անել չի կարող»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ