ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News
Վերադառնում ենք հին օրեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ճանապարհին է։ Այս կարծիքին է ամերիկաբնակ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։ Քաղաքագետը պարզաբանել է ՝ օրվա իշխանությունն ազնիվ չվարվեց, նրանք միանգամից վերցրեցին վստահության ողջ ավանսը և սկսեցին անել բաներ, որոնք հակառակ էին մարդկանց անկնալիքներին։
24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում Մարտիրոսյանը, գնահատելով ՀՀ-ում ներքաղաքական զարգացումները, նկատել է, որ իրավիճակ է փոխվել, անթույլատրելի բաներ են կատարվել, այդուհանդերձ իշխանություններն արտահերթ ընտրությունների չեն գնա։
«Համաճարակը ֆիլտրում է, շատ բաներ ավիրում ու տեղն է դնում։ Այս համաճարակի կառավարման մեջ նրանց վարքագիծը ստեղծում է դժգոհություն, որը ցնցումների հիմք է ստեղծում։ Կատարվում են քայլեր, որոնք ավելի ու ավելի հավանական են դարձնում ռևանշի հավանականությունը։ Որքան երկար այս իշխանությունը մնա, այնքան ավելի է մեծանում նախկինների վերադարձի հավանականությունը»,- վստահ է քաղաքագետը։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ եթե ռևանշիստները գնան նման քայլի, չեն անելու միայն սեփական ուժերով։
«Դա անելու են դրսի ուժերի հովանավորությամբ։ Այն կարող է լինել շատ լավ պլանավորված օպերացիա, որի արդյուքնում քայլիստների խմբակի մի մասն ուղղակի կանցնի այդ ուժերի ճամբար»,- ասել է նա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
--0--ԿԿ