ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News
Թուրքիայի արտգործնախարար Հաքան ֆիդանը Ստամբուլում հանդիպում է ունեցել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նա խոսել է թուրք-իրանական հարաբերությունների մասին:
«Մենք ցանկանում ենք շարունակել բարիդրացիական հարաբերություններն Իրանի հետ։ Նաև ակնկալում ենք, որ նրանք կաջակցեն մեզ PKK-ի դեմ մեր պայքարում։
Նշենք, որ PKK-ն Թուրքիայի կողմից ահաբեկչական կառույց համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցությունն» է։
«Ակնկալում ենք, որ ոչ միայն Իրանը, այլև մյուս երկրները չեն աջակցի այդ զինված տարրերին։ Հավատում ենք, որ Իրանը կհրաժարվի տարածաշրջանում նման քաղաքականությունից»,- նշել է Ֆիդանը:
Հիշեցնենք, որ նույն ասուլիսի ընթացքում Հաքան Ֆիդանն անդրադարձել էր նաև Հարավային Կովկասի հարցին:
--00—ՍՊ