ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News
««Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ՝ այլ քրեական գործի շրջանակներում բացատրություններ տալու: Նրա նկատմամբ քրեական գործ չի հարուցվել», - այդ մասին 24News-ին հայտնեցին ԱԱԾ-ից:
Հիշեցնենք, որ Armlur.am-ը գրել էր, որ իշխանությունները «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ հարուցել են քրեական գործ, որի շրջանակներում Վանեցյանը վաղը հրավիրվում է ԱԱԾ՝ հարցաքննության:
Ըստ ԱԱԾ աղբյուրի՝ քրեական գործը վերաբերում է պաշտոնական դիրքի չարաշահմանը, որի հետևանքով պետական բյուջեին հասցվել են վնասներ:
Կայքի փոխանցմամբ՝ Վանեցյանը հարցաքննության է հրավիրվել ժամը 11-ին մոտ և ներակայանալու է փաստաբանի հետ:
--0--ԿԿ