ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Եղեգնաձորում մոտ 1 տարի առաջ դաժան ծեծի հետևանքով կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանին 10 օր առաջ տեղափոխել են տուն: Այս մասին 24News -ին հայտնեց փոխգնդապետի հայրը` Սամվել Մխիթարյանը:
«Նրա առողջական վիճակը հիմա նույնն է։ Կոմայի մեջ է, բժիշկների հսկողության տակ»,-ասասց Սամվել Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում և արդեն 6 ամիս է գտնվում է կոմայի մեջ։
Ըստ պաշտոնական հաղորդագրության միակ մեղադրյալը Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբայրն է՝ Զավեն Գրիգորյանը, թեև մամուլի տեղեկություններով և փոխգնդապետի հարազատների պնդմամբ, Արա Մխիթարյանի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաև Տրդատ Սարգսյանը:
Նշենք, որ Տրդատ Սարգսյանը այս աղմուկի հետևանքով հայտարարեց լիազորությունները վայր դնելու մասին։ Միջադեպին մարզպետի ներկայության հանգամանքը իրենց ցուցմունքներում պնդել են նաև 3 վկաները։ Քրեական գործով միակ մեղադրյալը՝ Գրիգորյանը մարտի սկզբներին գրավի դիմաց ազատ էր արձակվել։
Սոնա Գևորգյան
--0--ԿԿ