ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 6595 նոր դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնել է ՌԴ օպերատիվ շտաբը։ Ապաքինվել է 6130 մարդ, 149-ը՝ մահացել է։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 1 միլիոն 128 հազար 836։ Նրանցից 20 հազարը մահացել է, 929 հազարն ապաքինվել է։
--00—ՄՀ