ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 24 318 նոր դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում է օպերատիվ շտաբը։
Երկրում վերջին օրվա ընթացքում մահացել է 461 պացիենտ, ապաքինվել ու դուրս է գրվել 24 758 մարդ:
Այս պահի դրությամբ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 2 միլիոն 039 հազար 926 դեպք, մահացել է 35 311 մարդ, հիվանդանոցներից դուրս գրվել 1 միլիոն 551 հազար 414 մարդ: Բուժումը շարունակում է 453 201 հիվանդ:
--00—ՄՀ