Ռուսաստանում կորոնավիրուսի 25 704 դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

կորոնավիրուս

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 25 704 դեպք: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում համաճարակի ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 5 907 999 դեպք։ Այս մասին են վկայում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:

Ընդհանուր առմամբ, երկրում COVID-19-ից ապաքինվել է 5 300 908 հիվանդ: Վերջին մեկ օրվա ընթացքում ապաքինվել է 21 932 մարդ:

Հուլիսի 15-ին Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 25 293 դեպք:

--00—ՄՀ