ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Գերմանիայի ու Թուրքիայի արտգործնախարարներ Հայքո Մաասն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատճառով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության վերջին զարգացումները: Այս մասին Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել է Twitter-յան իր էջում:
«Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն և հիմնական նպատակը պետք է լինի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումը»,- նշված է գրառման մեջ:
--00--ԱՀ