ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում զգուշացրել է, որ իր անունից կեղծ տեղեկություններ են տարածվում:
«Հարգելի լրագրողներ, խնդրում եմ անտեսել իմ անունով բացված կեղծ shushanstepanyan88@gmail.com էլեկտրոնային հասցեից ուղարկված նամակներն ու հաղորդագրությունները։
Պաշտպանության նախարարությունը պաշտոնական գրություններն ուղարկում է միմիայն գերատեսչության էլեկտրոնային հասցեից»։
--00--ԱԹ