ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը ու նշել, թե ինչպես է պատկերացնում ահաբեկիչների հարցի լուծումը։
«Ինտերֆաքս» – Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահները վերջին օրերին անցկացնում են ակտիվ հանդիպումներ: Դուք ինչ-որ ձևով ներգրավվա՞ծ եք այդ գործըթնացում:
Նիկոլ Փաշինյան – Ես տեղեկացված եմ այդ հանդիպումների բովանդակության մասին: Լեռնային Ղարաբաղի երկրորդ և երրորդ նախագահները ինձ հետ կապի մեջ են եղել, տեղեկացրել են քննարկումների և նպատակների մասին:
«Ինտերֆաքս» – Դուք օգտակա՞ր եք համարում այդ հանդիպումները:
Նիկոլ Փաշինյան – Ես դրանք վնասակար չեմ համարում:
«Ինտերֆաքս» – Եթե շատ հակիրճ, որտե՞ղ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանալին:
Նիկոլ Փաշինյան – Լուծման բանալին փոխզիջումն է և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանապագահների ակտիվ ներգրավվածությունը կարգավորման գործըթնացում, և մասնավորապես՝ Ռուսաստանի:
--00--ԱՀ