ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ: Երկու երկրների ղեկավարների զրույցի թեման է եղել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է РИА-ն։
ՌԴ նախագահը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքից ահաբեկիչների ավելի մասշտաբային ներգրավման կապակցությամբ։
Պուտինը Էրդողանին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ շփումների և ճգնաժամի ապաէսկալացիայի նպատակով ձեռնարկվող քայլերի հաջորդականության մասին։
Աղբյուրի հաղորդմամբ պայմանավորվածություններ են ձեռք բերվել այսուհետ ևս իրականացնել Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաև հատուկ ծառայությունների միջև համակարգում:
--00--ԱՀ