ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը «5-րդ ալիք»-ի եթերում հայտարարել է, որ ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գնահատականները պետք է լուրջ քննության առարկա դառնան:
Ըստ Վանցեյանի՝ նրա հայտարարություններում կան ծանր հանցագործության, անգամ պետական դավաճանության տարրեր:
«Հուսով եմ, որ մեր իրավապահ համակարգը քննությունը պետք է տանի ոչ թե Մովսես Հակոբյանին պատասխանատվության ենթարկելու, այլ նրա հայտնած տվյալները ստուգելու և մեղավորներին գնահատական տալու ուղղությամբ»,-ասել է Վանեցյանը և համոզմունք հայտնել, որ եթե ստացվող տվյալների համակցությունը բերի նրան, որ Փաշինյանի արարքների մեջ կհայտնաբերվի հանցակազմ, ապա ԱԱԾ-ն, դատախազությունն ու քննչական մարմինները պարտավոր են պատժի ենթարկել նրան:
«Իմ անձնական կարծիքով՝ նման տարրեր առկա են», - ասել է Վանեցյանը, ապա հավելել. «44 օր շարունակ մեզ սուտ են մատուցել, և եթե մեզնից մեկը ներկայացնում էր իրականությունը, մեզ կոչում էին դավաճաններ»:
--00—ԼՄ