ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչյովը Ազգությունների գործերի դաշնային գործակալության (ԱԳԴԳ) համաժողովի ժամանակ կարծիք է հայտնել, որ ԼՂում հակամարտության թեժ փուլի լուծման ժամանակ ազգամիջյան հարաբերությունների կարգավորման՝ Ռուսաստանի փորձը պահանջված էր:
«Ռուսաստանի փորձը, նրա դիվանագիտությունը փայլուն կերպով ցուցադրվեցին ԼՂ-ում հակամարտության թեժ փուլի լուծման և խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքում»,- ասել է Կոնստանտին Կոսաչյովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ պաշտոնյայի՝ ՌԴ-ին հաջողվեց արագ լուծել խնդիրը, ինչը առավելապես դիվանագետների, անձամբ Վլադիմիր Պուտինի վաստակն է, ինչպես նաև այն փորձի, որ Ռուսաստանը կուտակել է ազգամիջյան հարաբերությունների կարգավորման համար:
Նշենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
--00—ԼՄ