ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
«Օրինաց երկիր» կուսակցության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարել է.
«Սիրելի հայրենակիցներ։ Որպես Հայաստանում Ռուսաստանի Տարածաշրջանային Ակադեմիայի (ՀԱՊԿ և ԵԱՏՄ) խորհրդի նախագահ, շարունակում եմ ակտիվ շփումներս իմ ռուս պետական, հանրային, մարդասիրական ազդեցիկ շրջանակների և գործընկերների հետ անհետ կորած և գերի ընկած մեր հայրենակիցների ճակատագրի ճշգրտման և ետ վերադարձի հարցերով։
Շփումներս ցույց են տալիս,որ հրատապ խնդիր է տվյալների համալիր բազայի ստեղծումը։ Առաջիկայում կհայտնեմ որոշակի տեղեկություններ։ Համբերություն մեր զավակներին և նրանց ծնողներին, խոնարհում մեր նահատակներին»։
--00--ԱԹ