ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
«Շուշին հանձնել են։ Հայաստանի և Արցախի իշխանությունները դավաճանել են իրենց զինվորներին»,-կարծում է ռուսաստանյան մեդիամագնատ Արամ Գաբրելյանովը։
Նրա կարծիքով, պատերազմում պարտվել է ոչ հայ ժողովուրդը և ոչ հայ զինվորը։ Դա երկրի և բանակի ղեկավարության պարտությունն էր։ Պատճառը, ըստ վերջինի, «Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի պաթոլոգիկ վախն էր»։
«Позиция» հաղորդման շրջանակներում Սերոբ Օհանյանն ու Արամ Գաբրելյանովը քննարկել են Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակը։
--0--ԿԿ