Հայաստանում Իրանի նախկին դեսպանը նշանակվել է Իրանի փոխարտգործնախարար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

նկար

ParsToday.com գրում է, որ, ընդունելով Հոսեյն Ջաբերի Անսարիի հրաժարականը, Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Սեյեդ Քազեմ Սաջջադիին նշանակել է Իրանի ԱԳ նախարարության հյուպատոսային ու խորհրդարանային, ինչպես նաև արտասահմանում բնակվող իրանցիների հարցերով տեղակալի պաշտոնում:

Նշենք, որ Սեյեդ Քազեմ Սաջջադին եղել է ՀՀ ԻԻՀ դեսպան, արտերկրում բնակվող իրանցիների հարցերով զբաղվող վարչության գլխավոր տնօրեն, Դիմադրողական տնտեսության վարչության գլխավոր տնօրեն և արտգործնախարարի խորհրդական:

--00—ԼՄ