ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Կապանում ցուցարարները փակել են ճանապարհները։ Նրանք պահանջում են ապահովել Ադրբեջանի հետ սահմանակից Կապանի գյուղերի անվտանգությունը:
Ինչ-որ պահի մի քանի մեքենաներ և շտապօգնության մեքենան փորձել են անցնել ցուցարարների միջով, և լսվել են կրակոցներ:
Նոր իրադրությամբ պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանը հասել է Կապան քաղաքին ու հարակից գյուղերին։
--00—ՄՀ