ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«2 տարեկան փոքրիկն արդեն լավ է զգում իրեն…Առողջություն աշխարհի բոլոր մանուկներին:
«Մուրացան» համալսարանական մասնագետները հերթական եզակի վիրահատությունն են կատարել։
Մանկական դիմածնոտային վիրաբուժության բնագավառում հազվադեպ են հանդիպում թքագեղձերի կիստոզ գոյացությունների հիվանդություններ ունեցող երեխաներ:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկա դիմած 2 տարեկան փոքրիկի մոտ գոյացության չափերը վերջին մեկ ամսվա ընթացքում հասնում էին 5×4 սմ–ի:
Կատարված վիրահատությամբ հեռացվել է գոյացությունն ամբողջությամբ՝ առանց որևէ բարդությունների: Կատարված միջամտությունն իր տեսակի մեջ եզակի էր՝ հաշվի առնելով գոյացության չափերը:
Հարկ է նշել, որ երեխայի մոտ գոյացությունն ունենալով արագ աճ բերում էր լուրջ էսթետիկ և ֆունկցիոնալ խանգարումների:
Համալսարանական մասնագետները ծնողներին ևս մեկ անգամ հորդորում են նման դեպքերում չզբաղվել ինքնաբուժությամբ և չընդունել հակաբիոտիկներ, անհապաղ դիմել դիմածնոտային վիրաբույժի մասնագիտական խորհրդատվություն կատարելու համար»:
--00—ԼՄ