ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Թուրքիայից ներկրումներին կփոխարինեն ԵԱՏՄ, Չինաստան, ԵՄ երկրները նաև Վրաստանը: Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Դրանք հիմնական փոխարինող երկրներն են: Այդ բացվող շուկաները հիմա այնքան գրավիչ են, որ մարդիկ միանգամից ներխուժել են իրենց հետաքրքրող ոլորտներ և մոտ ապագայում կտեսնենք բազմաթիվ լավ նորություններ: Մեր կոչը շատ պարզ է, այն գումարը, որ գնում է Թուրքիա, դառնում է գնդակ մեր զինվորների վրա ուղղված»,- ասել է Քերոբյանը և հավելել՝ պետք է հնարավորինս քիչ մեր փողն ուղղել Թուրքիայի ուղղությամբ:
Էկոնոմիկայի նախարարը հավելել է, որ վերջին ամիսներին ինտենսիվ աշխատանք է տարվել բոլոր այն տնտեսվարողների հետ, ում մոտ կարող էին առաջանալ պրոբլեմներ թուրքական ապրանքների ներկրումն արգելելու հետ:
--00—ՄՀ