ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 17, 24News
Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ հայտնաբերվել է 3 զինծառայողի մարմին։ Այս մասին 24news-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
Նա նշեց, որ հայտնաբերվել են մեկական դիեր Հադրութում, Ֆիզուլիում և Ջաբրայիլում:
«Որոնողական աշխատանքներն այսօր նույնպես շարունակվելում են: Մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1235 զոհված զինծառայողի աճյուն»,-հայտնեց Թադևոսյանը:
--00—ՄՀ