ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 26, 24News
Ժողովրդի մեջ կան մարդիկ, որ Նիկոլին են պաշտպանում, նրանց հետ լուրջ աշխատանք է պետք տանել, բացատրել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Այդ մարդիկ մեր քաղաքացիներն են, սակայն կան քաղաքացիներ, որ շահից ելնելով խուժանություն են անում ընդդիմության դեմ»,- ասաց նա` անդրադառնալով ճանապարհը փակած քաղաքացիներին «բոմժեր» անվանելուց հետո իր հասցեին հնչած մեղադրանքներին:
Մանուկյանը նշեց` իր համար հետաքրքիրն այն է, որ երկիրը այս վիճակում է, սակայն շատերին հետաքրքրում է այդ մի բառը:
«Այո, ես ասել եմ, հետո բոմժերից ներողություն եմ խնդրել, որովհետև անօթևան մարդկանց համեմատել եմ նրանց հետ»,- նշեց նա:
--0--ԿԿ