ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը 24News-ի հետ զրույցում ասել է, որ իշխանությունն Աբովյանի թիվ մեկ դպրոցում ցանկանում է նշանակել իր կողմից կառավարելի տնօրեն։
Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ իշխանությունը կրթական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու քաղաքական կամք չունի: Նշենք, որ Աբովյանի թիվ մեկ դպրոցի նորընտիր տնօրեն Քարմիլե Առաքելյանն, ըստ տարբեր տեղեկությունների, ՀՀ շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին է: Դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, աշակերտներն ու ծնողները դեմ են Առաքելյանի պաշտոնավարմանն ու օրեր շարունակ բողոքի ակցիաներ ու ցույցեր են անում:
Կոստանjանն այն համոզմանն է, որ ինչպես նախկին իշխանությունները, այնպես էլ ներկաները տնօրենների ընտրություններն այնպես են կազմակերպում, որ իրենց մտերիմներն ընտրվեն՝ հետագայում ընտրություներին ձայներ ապահովելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ