ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
ՀՀ ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը տարածել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի ևս մեկ հայտարարություն։
«ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի՝ փետրվարի 25-ի առավոտյան տարածած հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ։ Դա գեներալների և սպաների հստակ համոզմունքն է ու դիրքորոշումը, որի նպատակը մեկն է՝ այս օրհասական պահին ծառայել հայրենիքի փրկությանը։
Մեկ անգամ ևս հաստատում ենք մեր հստակ դիրքորոշումը»։
--00—ԼՄ