ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով նիստն այսօր դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ հետաձգվեց, պատճառն այն էր, որ Ամիրյանն ունի առողջական խնդիրներ եւ չէր կարողացել ներկայանալ նիստին։ Այս մասին հայտնում է Hraparak.am-ը։
Նիստի ավարտին պաշտպան Լևոն Բաղդասարյանը հայտնեց, որ գործով ապացույց համարվող բոլոր փաստաթղթերը ուսումնասիրվել են եւ հիմա դատարանը լսելու է վկաներին։
--0--ԿԿ