ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Հայաստանի Պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է սոցցանցերում տարածված հայ և ադրբեջանցի զինծառայողների միջադեպի տեսանյութը։
Դա հին տեսանյութ է, մոտ երկու շաբաթ առաջ է եղել՝ Կապանի ուղղությամբ։ Այս մասին 24news-ի հետ զրույցում հայտնեցին Պաշտպանության նախարարությունից՝ անդրադառնալով սոցցանցերում տարածված՝ հայ սպաների և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ տեսանյութի հրապարակմանը։
«Շատ թեթև միջադեպ է եղել, որը շատ արագ հարթվել է, տարածքը էլի մեր վերահսկողության տակ է գտնվում»,–հայտնեցին ՊՆ-ից։
Ավելի վաղ համացանցում տարածվել էր տեսանյութ, որում հայ և ադրբեջանցի զինծառայողները տարածքային վեճ էին ունեցել։
--00—ՄՀ