ԵՐԵՎԱՆ, ՀՈւLԻՍԻ 10, 24News
Ես շատ լեզուների եմ տիրապետում, je parle francais et anglais, բայց սիրում եմ Քյավառի լեզուն: Այս մասին 24 TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, ՀԴԿ-ի վարչապետի նախկին թեկնածու Տիգրան Արզաքանցյանը։
Վերջինս պնդեց, որ նա երբեք հատուկ դասընթացների չի գնացել, լեզուները սովորել է ինքնուրույն՝ ճանապարհորդելու ընթացքում։
Նախկին թեկնածուի համոզմամբ՝ ներկայումս հայ ազգին համախմբվածություն է պետք, որպեսզի թշնամին տեսնի, որ հայերը միավորված են ու խելացի։ Հենց այդ նպատակով է Արզաքանցյանը գնացել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, այլ ոչ թե՝ պաշտոնի ակնկալիքով։
--00--ԱՀ