ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News
«122 դպրոցի տնօրենի մասով իհարկե դրվագային լուծում է, և նույնիսկ այդ հեռախոսային ձայնագրությունից է պարզ, որ ունենք համակարգային խնդիր»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը:
Նրա խոսքով, կոռուպցիան լատենտային հանցագործություն է, բայց պետության համապատասխան արձագանքի պարագայում համակարգը կառողջանա:
Բանախոսը համոզված է նաև, որ կաշառքի դեպքերն իսպառ վերացնել հնարավոր չէ, սակայն լավագույն բարեփոխումները տեղի են ունենում լավագույն կադրերի աջակցությամբ։
Խոսելով համաճարակային վիճակից և դրա անդրադարձից հանրակրթական ոլորտի վրա՝ բանախոսը նշեց, որ իրենց համար այս վիճակը կյանքի և մահվան հարց է, գերխնդիր է դրված, որպեսզի դպրոցները նորից հեռավար ուսուցման չանցնեն:
Անդրադարձ է կատարվել թեմային վերաբերող ու ոլորտին առնչվող այլ կարևոր հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ