ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ամեն ինչ շատ պարզ է.
Նոյեմբերի 9-ից հունիսի 20-ը ժողովրդի դժգոհության ալիքը մարվեց:
Հունիսի 20-ին իրավականորեն լեգիտիմացվեց նոյեմբերի 9-ի գործընթացը:
Սեպտեմբերի 21-ի համերգով քաղաքացիներին վերադարձնելու են բնականոն կյանքի՝ առանց պատերազմական նստվածքի:
Դրան կհետևեն այլ միջոցառումներ: Պատերազմը կհիշեն միայն ամեն օր Եռաբլուր գնացող ծնողները, որոնց աշխարհը մեր առօրյայի հետ կապ չունի: Սխեման շատ պարզ է: Ամեն ինչ իրականացվում է իր ժամանակին: Էջը փակվում է: Մնացածը հեքիաթ Է և ամենօրյա թրենդային թեմաներ»:
--00--ԱԹ