ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների սխրանքը հավերժացնող հուշապատին՝ ի հիշատակ արցախյան վերջին պատերազմի ժամանակ զոհված հերոսների: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
--00--ԱԹ