ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News
«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ն հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է.
«Մեկ տարի առաջ այս օրը Հադրութը կար և նույնպես նետվել էր Հայրենական մեծ մարտի: Կռվեց, մաքառեց, բայց 44-օր չձգեց: Ընկավ…առայսօր դեռ չքննված ու չբացահայտված հանգամանքներում: Նոյեմբեր 9-յան կապիտուլյացիոն ակտի արձանագրմամբ միայն պարտությունը դարձավ այս փուլի համար վերջնական և Հադրութը մնաց ոչ հայկական:
Հետպատերազմյան դժգույն ու դժբախտ 365 օր շարունակ Ճշմարտությունը դեռ մնում է յոթ փակի տակ, չնայած աղաղակող բազում պատմություններին ու փաստերին: Բռնի տեղահանված հադրութցիները դեռ շարունակում են ապրել ներքին խռով կյանքով, բայց վրեժը հոգում պահած և տուն վերադառնալու վճռակամությունը երբեք չհանձնած:
Նետված մարտահրավերին դիմագրավելու իմունիտետը որքան էլ կորցրած լինի հադրութեցին, միևնույն է շարունակում է վատագույն բոլոր հետևանքների կանխարգելման չընդհատվող պայքարը: Այսօր գուցե մի քիչ թույլ, վհատ, բայց ՀԱՎԱՏՈՎ...
Հիշում ենք,խոնարհվում և պահանջում…»:
--00--ԱԹ