ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24 News
Պետական վերահսկողության ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանն արձագանքել է իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետևյալ հարցադրմանը.
«Մի հատ միամիտ հարց.
2018 թ մայիսից հետո ինչո՞ւ հրահանգ չի տրվել վարչապետի կողմից պետական վերահսկողության ծառայությանը, երբ այն ղեկավարում էր Դավիթ Սանասարյանը, ստուգումներ իրականացնել ՊՆ-ում։
Ի վերջո ՊՆ-ում կոռուցպիոն ռիսկերի ու դրսևորումների մասին տարիներ շարունակ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր նյութեր են հրապարակվել»։
Սաքունցի ֆեյսբուքյան այս գրառմանը Սանասարյանն արձագանքել է.
«ՊՎԾ պետ նշանակվելուց հետո առաջին պայմանավորվածությունը, որ եղել է Փաշինյանի հետ, Պաշտպանության նախարարությունում մեծ թափով ուսումնասիրություն անելուն է վերաբերվել, որի մասին հրապարակային խոսել եմ. տեսանյութերը շատ են համացանցում։ Կարճ ժամանակ անց, Նիկոլ Փաշինյանը թույլ չտվեց, որ ՊՆ մտնենք»:
--00--ԱԹ