ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ համաձայնությունից հետո Ռուս Ուղղափառ եկեղեցու սինոդը որոշել է թեմ ստեղծել Հայաստանի տարածքում: Այս մասին հայտարարել է Սինոդի ներկայացուցիչ Վլադիմիր Լեգոյդան։
«2021 թվականի հոկտեմբերի 15-ին Ռուս Ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդը որոշում կայացրեց ՀՀ-ում կազմավորել Ռուս Ուղղափառ եկեղեցու Երևանահայոց թեմը», - հայտնել է նա։
Սուրբ Սինոդի որոշմամբ՝ Երևանահայոց թեմի ղեկավար է նշանակվել արքեպիսկոպոս Լեոնիդ Կլինսկին։
--00--ԱԹ